Բոլոր բաժիններ

Ընտրում ենք ճիշտ մանկական կոշիկ։ 5 կարևոր խորհուրդ, որոնք պետք է իմանալ մանկական կոշիկ ընտրելիս։

Համաձայնեք, որ երեխայի համար գնումներ կատարելն ավելի մեծ հաճույք է պատճառում ծնողներին, քան իրենք իրենց համար ինչ-որ բան ընտրելը։ Երբ ընտանիքում ծնվում է փոքրիկը, ծնողները՝ հատկապես մայրիկները,  չեն համբերում, թե երբ են փոքրիկին գեղեցիկ հագցնելու։ Այնքան մեծ է գայթակղությունն անընդհատ մանկական ապրանքներ գնելու, իսկ ապրանքներն էլ երբեմն այնքան գեղեցիկ ու գրավիչ են լինում, որ անտարբեր անցելն ուղղակի անհնար է դառնում։

Սակայն մանկական կոշիկներ ընտրելիս պետք է մի պահ կանգ առնել և բացի գեղեցիկ լինելուն նաև ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքների վրա, որոնք կներկայացնենք այս հոդվածում։

1. Ընտրեք թեթև կոշիկներ։

Մի՛ գնեք ծանր կոշիկներ երեխաների համար, ինչքան էլ դրանք գեղեցիկ լինեն։Մանկական կոշիկները պետք է թեթև լինեն, հատկապես երբ խոսքը վերաբերվում է 0-4 տարեկան երեխաներին, քանի որ այս տարիքում է ձևավորվում երեխայի քայլվածքը և ամրանում մկանային համակարգը։ Բացի այդ, թեթև կոշիկներով  երեխաները ակտիվ տեղաշարժվում են, շուտ չեն հոգնում և վայելում են իրենց առօրյան։

Ահա այն բրենդերը, որոնց մանկական կոշիկները միշտ թեթև են՝ Adidas, Reebok, Nike, Geox,Clarks, իսկ թեթև չեն RiverIsland բրենդի կոշիկները։

2. Ընտրեք բնական կամ էկո նյութերից կոշիկներ։

Ցանկացած տարիքի երեխայի համար կոշիկ ընտրելիս ուշադիր եղեք, որ դրանք պատրաստված լինեն էկո կամ բնական նյութերից։ Շատ կարևոր է, որ կոշիկները լինեն շնչող,  չքրտնացնեն երեխայի ոտքն ավելորդ հիվանդություններից խուսափելու համար։ 

Միայն Էկո մատրեիալներ են օգտագործում  Adidas, Nike, Reebok, Geox, Crocs, Gymboree, Slazenger բրենդերը։ Սինթետիկ մատրեիալներ օգտագործում են H&M, George բրենդերը։

3. Ընտրեք օրիգինալ բրենդի կոշիկներ։

Երեխաների համար հատկապես խորհուրդ չի տրվում երբեք գնել կեղծված կամ ինչպես մենք ենք սիրում ասել պատենտ կոշիկներ։
Նախքան կոշիկները գնելը կամ պատվիրելն անհրաժեշտ է ճշտել կոշիկի ծագումը, քանի որ շուկայում հատկապես մեծ բրենդերի հայտնի ապրանքատեսակների կեղծ տարբերակները շատ-շատ են։ Դրանք կարող են անդառնալի վնասել երեխայի ոտքը (սխալ քայլվածքից մինչև սնկային հիվանդություններ)։

Մենք ավելացնենք, որ խորհուրդ չի տրվում գնել նաև թուրքական և չինական արտադրության կոշիկներ։

4. Ընտրեք ճիշտ չափսի կոշիկներ։

Մանկական ճիշտ չափսի կոշիկ ընտրելը հեշտ գործ չէ։

Մեծ կոշիկների դեպքում երեխայի ոտքը կարող է ոլորվել, ընդհուպ մինչև կոտրվել, իսկ փոքր կոշիկը կարող է վնասել երեխայի ոտքը և ոտքի եղունգը։  

Բայց այս կարևոր կանոնը իմանալու դեպքում հնարավոր է ընտրել ճիշտ կոշիկներ։ Եվ այսպես, երեխայի ամառային կոշիկները ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ոտքից ընդամենը 8 մմ մեծ լինեն, իսկ ձմեռայինը’ մինչև 15 մմ: 

Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ կոշիկ  պատվերով (ոչ առկա) տարբերակների դեպքում, կանդրադառնանք մեր մյուս բլոգերում։

5. Ընտրեք հեշտ հագնվող-հանվող կոշիկներ։

Հեշտ հագնվող-հանվող կոշիկները կարևոր են հատկապես փոքր տարիքի երեխաների համար,
երբ երեխաներն արդեն ինքնուրույն են փորձում հագնել-հանել իրենց կոշիկները։ 

Այս հարցում շատ դյուրագրգիռ են լինում փոքրիկները, լարվում են ճիշտ հագնելու համար, իսկ դժվար հագնվող կոշիկներն էլ ավելի կզայրացնեն նրանց: Խորհուրդ է տրվում ընտրել կպչուններով կոշիկներ, որոնց շատ լայն տեսականի են առաջարկում Adidas, Nike, Reebok, բրենդերը։

*Մոշի Մաուսում ներկայացված բոլոր մանկական կոշիկներն ընտրված են վերը նշված բոլոր կետերը խստորեն պահպանելով։

2 thoughts on “Ընտրում ենք ճիշտ մանկական կոշիկ։ 5 կարևոր խորհուրդ, որոնք պետք է իմանալ մանկական կոշիկ ընտրելիս։

  1. Շուշանեասում է՝

    Շնորհակալություն լավ խորհուրդի համար

  2. Շահանեասում է՝

    Շատ լավ հոդված էր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով