Բոլոր բաժիններ

Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ։ 6 հնարք երիտասարդ մայրիկների համար։

Համատեղել աշխատանքը, երեխայի դաստիարակությունն ու խնամքը, տնային գործերը, լինել խնամված և օրինակելի մայրիկ։ Սա այն է, ինչ պահանջվում է ժամանակակից կնոջից։

Կարծում եք անհնա՞ր է։

Իհարկե հնարավոր է, եթե օգտագործեք այս 6 հնարքները։

  1. Մեկ օրվա ընթացքում երեքից ավել կարևոր գործ մի պլանավորեք։

Երեխայի հետ (հատկապես փոքրիկ երեխայի) հստակ գրաֆիկ ունենալը ֆանտաստիկայի ժանրից է։ Խնդիրը նրանում է, որ հստակ գրաֆիկ ունենալ ցանկացող մայրիկները ստիպված պիտի լինեն գրաֆիկն ամեն օր փոփոխել ավելացնելով  փոքրիկի ինչ-որ բան անելու կամ չանելու ցանկությունը, կապրիզը։  

Օրինակ՝  երբ երեխան հրաժարվում է գրաֆիկով նախատեսված ժամին զբոսանքի գնալ կամ դրսից ժամանակին տուն վերադառնալ, հրաժարվում է ուտել ժամանակին և այլն։

Մանկական այս քաոսից դուրս գալու, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ հասցնելու համար, մայրիկներին խորհուրդ է տրվում կիրառել այսպես կոչված «Ճկուն պլանավորում» հասկացությունը։  Ճկուն պլանավորման դեպքում, նախատեսվում է կատարել օրական երեք կարևոր գործ, իսկ եթե ավել ժամանակ է մնում, կարելի է այն օգտագործել ավելի թեթև կարևորություն ունեցող գործերի վրա կամ ուղղակի հանգստանալ։

  1. Գրեք ձեր օրվա կամ շաբաթվա աշխատանքային գրաֆիկը և փակցրեք տանը՝ երևացող տեղում։

Բոլոր տեսակի աշխատանքներում, լինի դա միատոն գրասենյակային աշխատանք, թե բազմաբովանդակ աշխատանք, ինչպիսին մայրիկներինն է, աշխատանքի պլանավորման հարցում ամենաարդյունավետ մեթոդը «Թուղթ ու Գրիչի» մեթոդն է։ Մեթոդի իմաստը հետևյալն է.

Եթե ցանկանում եք հասցնել ամեն ինչ և պլանավորել անելիքները, նախևառաջ  դրանք պետք է պլանավորել գլխում, այնուհետև հանձնել թղթին ու սկսել անշեղորեն իրագործելը։ 

Այս մեթոդի կիրառությունն ամեն օրվա վերջում ինքներդ ձեզանով մի լավ հպարտանալու առիթ կտա։ Իսկ դե ժամանակակից աշխարհում թուղթ ու գրիչը կարելի է փոխարինել ինչպես տարբեր տեսակի  նոր տեխնոլոգիական organizer-ներով, այնպես էլ հասարակ մանկական գրատախտակներով։

Էստեղ կարևոր է շեշտել, որ միայն գրելով չէ։ Անհրաժեշտ է խստորեն պահպանել գրաֆիկը,  այլապես այն ուղղակի անիմաստ կլինի։ Դրա համար ավելի շատ խորհուրդ է տրվում կազմել  օրական գրաֆիկ , քան օրինակ շաբաթական։ Օրական գրաֆիկը պահպանելն ավելի հեշտ է, քանի որ նախորդ օրն արդեն պատկերացումներ ունենում ես հաջորդ օրվա մասին, միայն թե օրական գրաֆիկ կազմելիս վերջին կետը պարտադիր պետք է լինի հաջորդ օրվա գրաֆիկ կազմելը։

3.  Գրեք շաբաթական մենյուն։

Շաբաթ կամ կիրակի օրը մինչև կես ժամ ժամանակ տրամադրեք հաջորդ շաբաթվա մենյուն կազմելու և դրա համար անհրաժեշտ ապրանքների ցանկը կազմելու համար։ Սա կօգնի ձեզ կրճատել այն ժամանակը, որը ծախսում եք գնումներ կատարելու վրա։

Ընդ որում, խորհուրդ է տրվում գնումների ցուցակը կազմելուց ապրանքներն առանձնացնել երկու բաժինների՝ սննդային և տնտեսական։

Իսկ եթե տվյալ շաբաթվա գնումները վստահելու եք տան մյուս անդամներին, օրինակ՝ ամուսնուն, ապա մանրամասն նկարագրեք ապրանքի տեսակը, ապրանքանիշը՝ ավելորդ զանգերից խուսափելու համար։

 Օրական 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատող մայրիկներին խորհուրդ է տրվում օգտվել կիսապատրաստի թարմ մթերքներ առաջարկող կազմակերպությունների ծառայություններից(ՀՀ-ում նման ծառայություն է առաջարկում Foody ընկերությունը www.foody.am)։ Այս դեպքում և’ ժամանակ կխնայեք, և’ հետաքրքիր ու բազմազան ուտելիքներով կկերակրեք ընտանիքի անդամներին։ 

4. Տան մաքրությունն արեք ըստ ամենաանհրաժեշտի սկզբունքի («Ֆլայ Լեդի» սկզբունք):

Օրվա մաքրության վրա չարժե շատ ժամանակ ծախսել։ Տրամադրեք ընդամենը 15-20 րոպե մաքրել, հավաքել, լվանալու համար այն ամենը, ինչ ձեզ նյարդայնացնում է։ Սովորեցրեք երեխաներին խնամել տունը ձեզ հետ միասին։ Երբեք մի հավաքեք նրանց թափած խաղալիքները կամ շորերը, այլ այդ ժամանակը տրամադրեք նրանց սովորեցնելու հավաքել և մաքրել իրենց հետևից, և տունը միշտ կոկիկ տեսք կունենա։ Օրական 15-20 րոպեն տրամադրեք փոշիները մաքրելու, անկողինները հարդարելու և այն ամենի վրա, ինչը նյարդայնացնում է ձեզ։

Գոյություն ունի մի շատ լավ սովորություն։ Երբեք կեղտոտ սպասքը մի թողեք հաջորդ օրվա, այլ այն լվացեք երեկոյան, կամ, որ ամենալավն է, օգտվեք սպասք լվանալու սարքից։

5. Օգտվեք տան մաքրման ծառայությունից։

Ամիսը մեկ անգամ օգտվեք տան մաքրման ծառայություններ իրականացնող կազմակերպությունից կամ անհատներից։ Ամբողջական տան մաքրությունից հետո, ամսվա ընթացքում, ձեզ կմնա միայն պահպանել մաքրությունը։

6. Սահմանափակեք սոցիալական ցանցերի վրա վատնվող ժամանակը։

Իհարկե սոցիալական ցանցերն այժմ մեր կյանքի անբաժանելի մասն են կազում։ Շատերն օրվա մեծ մասն անց են կացնում սոց ցանցերում իրենց ներկայացնելով և ուրիշներին հետևելով, սակայն, հիշեք, որ իրական կյանքը սոց ցանցերից դուրս է։ Սոցիալական ցանցերը ձեզանից ամենաշատ ժամանակ գողացողներն են։ Թույլ մի տվեք, որ ձեր օրվա մեծ մասն անցնի աննպատակ լուրեր, մեկնաբանություններ կարդալով։ Ուստի, սոց ցանցերում անցկացվող ժամանակը սահմանափակեք մինչև օրական 30 րոպե։

Ամեն դեպքում, եթե հեռախոսից կախվածությունը մեծ է, ապա կարող եք հեռախոսում տեղադրել կառավարման համակարգեր (Օրինակ՝ Selfcontrol համակարգը), որոնք կբլոկավորեն սոց ցանցերը նախատեսված ժամկետով և չեն թողնի մուտք գործել մինչև հաջորդ թույլատրելի ժամանակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով