Բոլոր բաժիններ

3 պատճառ ինչու գնել մանկական ապրանքներն օնլայն։

Մեր օրերում ցանկացած ապրանք օնլայն գնելը դարձել է ավելի հարմար, քան ամենաբազմազան ապրանքներ առաջարկող առևտրային կենտրոններ հաճախելը: հատկապես COVID-19 համավարակից հետո օնլայն գնումներ կատարողների թիվն ամբողջ աշխարհում էականորեն աճել է: Մասնավորապես շուրջ 5 միլիոն մարդ ամբողջ աշխարհում  ամեն օր մանկական ապրանքներ է գնում օնլայն տարբերակով: Հատկանշական է, որ օնլայն տարբերակով գնումներ կատարողների զգալի մասն այլևս չի ցանկանում ֆիզիկական խանութներից գնումներ կատարել։

Ահա, թե որոնք են 3 ամենակարևոր պատճառները մանկական գնումները օնլայն տարբերակով կատարելու համար։

  1. Խնայել գումար

Օնլայն տարբերակով խանութները, հաճախ, ավելի էժան ապրանքներ են առաջարկում, քան կարելի է գտնել առևտրային կենտրոններում, ֆիզիկական խանութներում: Բացի այդ, օնլայն առևտրի դեպքում, միշտ գնում ես այն, ինչը պետք է, իսկ առևտրային կենտրոններում ակամայից գնումները  նախատեսվածից ավելին են լինում և, հետևաբար, գումար ավելի շատ ես  ծախսվում: 

Օնլայն գնելու դեպքում բարձր որակի խանութներն անվճար առաքում և վերադարձ են առաջարկում, ինչը նույնպես հնարավորություն է տալիս խնայել:

Օնլայն խանութներում  ապրանքատեսականին ավելի լայն է, և բազմազանությունը հնարավորություն է տալիս համեմատել ապրանքներն ու գնել նույնատիպ ապրանքը ավելի մատչելի գնով։  Օնլայն խանութներն իրենց դասակարգման մեջ հնարավորություն են տալիս ցուցադրել ապրանքները էժանից-թանկ դասակարգմամբ, հետևաբար ցանկալի գնով ապրանք գնելը ավելի հեշտ է դառնում։

     2. Խնայել ժամանակ

Ծնողների համար (հատկապես մի քանի բալիկ ունեցող) շատ դժվար է օրվա զբաղվածության հետ մեկտեղ ժամանակ տրամադրել առևտրի սրահներում մի քանի ժամ անցկացնելու համար: Սովորաբար անհրաժեշտ ապրանքը գտնելու համար ստիպված  մեկից ավելի խանութներ պետք է այցելել, երբեմն քաղաքի մի ծայրից մյուսը հասնել: 

Այս ամենին ավելանում են նաև խցանումները, և արդյունքում  առևտրի կենտրոններից գնումներ կատարելը նվազագույնը 2-3 ժամ է տևում: 

Մինչդեռ օնլայն տարբերակով մանկական ապրանքներ կարելի է գնել ընդամենը մեկ քլիքով, ընդ որում դա կարելի է անել ցանկացած տեղից, որտեղ հասանելի է ինտերնետ կապը՝  այգում զբոսնելիս, ընթրելիս կամ պարզապես տանը՝ հեռուստացույց դիտելուց, իսկ ֆիզիկական խանութներում ծախսվող ժամանակը կարելի է անցկացնել փոքրիկի հետ։

Ինչպես գիտենք մեգաբրենդերը շատ հաճախ, հատկապես տոնական օրերից առաջ, հայտարարում են մեծ զեղչեր։ Նման օրերին ֆիզիկական խանութներ ներս մտելու համար պետք է առնվազը 4 ժամ առաջ լինել խանութի մոտ, որպեսզի կարողանաս մտնել խանութ, իսկ ապրանքներն ընտրել ու դրանց համար վճարման հերթ կանգնելը խլում է մի ամբողջ օր։ Մինչդեռ օնլայն տարբերակով զեղչերից օգտվելու դեպքում,  այդքան ժամանակ ու նյարդեր չեն ծախսվի։ 

     3. Հարմարավետությունը 

Երեխաների հետ առևտրային կենտրոն այցելելը իսկական գլխացավանք է, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է մանկական հագուստ կամ աքսեսուարներ ընտրելուն: 

Երեխաները շատ շուտ հոգնում են և դժվարանում ընտրություն կատարել, նախընտրելով շատ արագ հասնել տուն:

 Այս դեպքում երկու տարբերակ է մնում. գնալ գնումների առանց նրանց, ինչը զրկում է բալիկին ինքնուրույն ընտրել իր սիրելի հագուստը, կամ գնել առաջին հավանած ապրանքը,  ինչը կարող է ամենալավ ընտրությունը չլինել:  ա

Մինչդեռ օնլայն տարբերակի դեպքում, հնարավոր է երեխայի հետ միասին մի քանի էջ թերթելով արագ ընտրել այն, ինչ պետք է, գնել և մնացած ժամամակն անց կացնել խաղալով կամ մի լավ գիրք կարդալով: 

Ուստի, մանկական օնլայն գնումները օնլայն կատարելը մեծ ձեռքբերում է ցանկացած մեծ զբաղվածություն ունեցող ծնողի համար։

Կատարեք Ձեր օնլայն մանկական գնումները Մոշի Մաուսի հետ։

 Մոշի Մաուսում մենք առաջնահերթ խնդիր ենք դնում  մանկական ապրանքների որակի , նորարարության, օրիգինալության վրա:  Ապրանքը 24 ժամյա անվճար առաքմամբ ձեզ հասցնելու,  հետ վերադարձը և փոխանակումը  կարգավորելու վրա, ինչը հնարավորություն է տալիս ապրանքների որակի, առաքման, հետվերադարձի համար անհանգստանալու փոխարեն ամբողջությամբ կենտրոնանալ երեխաների խնամքի, խաղերի և կրթության վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով