Մոշի  Մաուսը ստեղծվել է 2018թ.։ Ստեղծման գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ հայկական շուկայում դժվար է գտնել բրենդային և էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված  մանկական հագուստ և կոշիկներ արժանի գնով, ինչպես դա անում են այլ երկրներում, օրինակ՝ Անգլիա, ԱՄՆ:

Մեր համագործակցությունը հայտնի բրենդերի հետ, ինչպիսիք են Adidas, Puma, Reebok, մանկական մասնագիտացված Childrens Place և այլ հայտնի անգլիական բրենդերի հետ մեզ թույլ է տալիս ցուցադրել բրենդերի նոր տեսականին և ամենալավ ու թեժ առաջարկները մինչև դրանց հիմնական վաճառքը (early access):

Մինչև հաճախորդին ապրանքը ներկայացնելը, ցանկացած մանկական ապրանք անցնում է ընտրման երկար ու բարդ փուլ, որտեղ հատուկ ստուգվում են երեխայի համար պարտադիր որոշակի ապրանքային հատկանիշներ, օրինակ՝ ապրանքի հումքը, որակը, գինը և այլն։

  Մենք հասկանում ենք, որ երեխայի հետ խանութ գնալն իսկական գլխացավանք է ծնողի համար, հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք մեկից ավելի երեխա ունեցող մայրիկների ու հայրիկների հետ, ուստի Մոշի Մաուսն այն մարդկանց համար է, ովքեր նախընտրում են օնլայն գնումներ կատարել, այսինքն՝ տանը նստած հանգիստ ընտրել իրենց նախընտրելի ապրանքը, խանութներում, երկար ժամանակ (երբեմն անարդյունք)  ծախսելու փոխարեն: Այլ կերպ ասած, կայքն այն մարդկանց համար ենք ստեղծել, ովքեր սիրում են հարմար ապրել: 

Հաշվի առնելով մեր մեծաքանակ ու օրեցօր ավելացող հաճախորդների կարծիքը, վստահ կարող ենք փաստել, որ Մոշի Մաուսի հետ մանկական գնումներն իսկական հաճույք է ծնողների, ինչու չէ նաև տատիկ-պապիկների համար։ Պատճառն այն է, որ քանի որ մենք ունենք պահեստներ 2 երկրում, կարողանում ենք ապահովել ցանկացած ապրանքի 24 ժամյա անվճար առաքում և անվճար հետ վերադարձ օրվա ցանկացած պահին:

Մոշի Մաուսին կարող եք վստահել նաև ձեր մտերիմ ու բարեկամ երեխաներին նվերներ գնելը, քանի որ մեզ մոտ ցանկացած ապրանք ձեզ է հասնում գեղեցիկ ու յուրահատուկ, շաաա՜տ մանկական փաթեթավորմամբ։

Գտե’ք Ձեր բալիկին անհրաժեշտ ապրանքները մեր կայքում: